Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«ԵՊՀ «պրոֆեսորադասախոսական անձնակազմին» քննադատական մտածողությունը չի հետաքրքրում». Կարեն Հեքիմյան

42
Այսօր, 19:12
«ԵՊՀ «պրոֆեսորադասախոսական անձնակազմին» քննադատական մտածողությունը չի հետաքրքրում». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհում քիչ չեն նրանք, ովքեր մեկ շիշ օղի խմելուց հետո, ինքնաբերաբար սկսում են դասվել Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի և այլ փիլիսոփաների շարքին:
Սոկրատեսին, Պլատոնին և Արիստոտելին կարելի է համարել քննադատական մտածողության ուսմունքի հիմնադիրներ:
Ինչո՞ւ հիշեցի Հին Հունաստանի հայտնի փիլիսոփաներին, քննադատական մտածողությունը և ի՞նչ կապ ունի այդ ամենը Նոր Հայաստանի հետ:
Ուրեմն, Նոր Հայաստանի ԵՊՀ-ում «պրոֆեսորադասախոսական անձնակազմի» համար սկսվել է «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստման դասընթաց: Ընդ որում, դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է: Ըստ օպերատիվ տեղեկությունների, գրանցվողներ չկան: Դա նշանակում է, որ ԵՊՀ «պրոֆեսորադասախոսական անձնակազմին» քննադատական մտածողությունը չի հետաքրքրում: Մեկ շիշ օղին ավելի գերադասելի է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան