Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Տավուշից ընդամենը մի ծրագիր, այն էլ՝ իր թաղից»․ Ոսկան Սարգսյան

50
Այսօր, 16:42
«Տավուշից ընդամենը մի ծրագիր, այն էլ՝ իր թաղից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշից ընդամենը մի ծրագիր, այն էլ՝ իր թաղից․
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից, ըստ մարզերի համայնքների ներկայացրեց պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերը։ Տավուշ մարզն ունի 5 քաղաք, 57 գյուղ։ Նիկոլ Փաշինյանը մարզի 62 բնակավայրերից միայն մեկ բնակավայրում ծրագիր ներկայացրեց ՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան փողոցների խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որն իրականացվել է։ Իջևան քաղաքը Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն է, Ասլանյան փողոցում գտնվում է իր հայրական տունը։ Այդ փուլում Տավուշի մարզից իրականացվել է ընդամենը մեկ ծրագիր, այն էլ Նիկոլ Փաշինյանի թաղում։ Տավուշի մարզում բազում չլուծված հիմնահարցեր կան, հանրակրթական շատ դպրոցների շենքեր վատթար վիճակում են, սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի տանիքի ծածկը 4 տարի բաց է, սակայն չեն նորոգում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան