Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Նելլի Դուրյանն անթույլատրելի է համարում դպրոցում նմանատիպ հատուկ գործողությունը

54
Այսօր, 18:36
Նելլի Դուրյանն անթույլատրելի է համարում դպրոցում նմանատիպ հատուկ գործողությունը

«Շատ տարբեր ձևեր կան բերման ենթարկելու. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր, պետք է ոստիկանության՝ անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,- «Արմենիա Սպուտնիկ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետը։

Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ-ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Բայց արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնելուց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: