Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ն քվեարկությամբ մերժել է Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին

45
Այսօր, 00:36
ՔՊ-ն քվեարկությամբ մերժել է Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:

Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր:

«Արմլուր»-ի աղբյուրները հայտնել են, որ քիչ առաջ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:

Հիշեցնենք՝ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: