Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան

34
Այսօր, 17:18
«Պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան

Աժ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) մեկնաբանությունն իր վրա կրում է մեկնաբանող մարդու հոգեբանական առանձնահատկությունները մի պարզ պատճառով, որ մեկնաբանությունը մտավոր աշխատանք է, որտեղ գիտակցականի, իսկ հաճախ ենթա կամ անգիտակցականի դերն էական է:
Իսկ եթե մարդ տարիների ընթացքում չի կարողացել ապահովել իր գիտակցականի գերակայությունն ենթա կամ անգիտակցականի նկատմամբ այնպիսի երևույթների օգնությամբ, ինչպիսիք են՝ գիտությունը, մասնագիտական և ընդհանուր բարոյականությունը, առաքինությունը, հաղթանակը վախերի նկատմամբ, ինքնաճանաչումը, ինքնահաղթահարումը և այլն, ապա սպասել, որ այդ մարդու տված իրավունքի մեկնաբանությունն ազատ կլինի իրավունքի, կյանքի, պետության, ազգի ու այլ մարդկանց նկատմամբ սեփական վրեժից, միամտություն է:
Ուստի պարտության հետ հաշտված, պարտությունն արդարացնող, պարտության մեջ կյանք տեսնող և ռեսսենտիմենտի մեջ պարփակված մարդկանց միտքն ու գործը, առավել ևս՝ մեկնաբանություններն իրական իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) հետ որևէ կապ չունեն:
Հ.Գ. Ինչ եմ ուզում ասել՝ սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան