Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը, դժգոհող չկա». Դերենիկ Մալխասյան

44
Այսօր, 18:24
«Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը, դժգոհող չկա». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը օրենքի նախագիծ է մշակել, որով նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը։ Ամբողջ բուհական համակարգը իբր կենտրոնացնելու են իբր կառուցվելիք ակադեմիական քաղաքում։
Բայց ինչն է հետաքրքիր, որ ակադեմիական ու դախոսական շրջանակներից դժգոհության ձայն գրեթե չի լսվում։ Հիմնական մասը նստած լուռ նայում է, թե ինչպես են ավերում գիտությունն ու կրթությունը։
Հիմա պետք է դժգոհության փոթորիկ բարձրանար այդ շրջանակներից։ Բայց հարմարվողականությունը, անտերբերությունն ու վախը բոլորին լռեցրել է։ Հետո պատերի տակ կբողոքեն, կդժգոհեն, կասեն՝ մենք ինչ կարող էինք անել»։