Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Կրեմլահպատակներն ինչքան ուզում են թող մտահոգվեն․ ձեր գնացքը գնացել է»․ Արթուր Սաքունց

31
Այսօր, 17:12
«Կրեմլահպատակներն ինչքան ուզում են թող մտահոգվեն․ ձեր գնացքը գնացել է»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստի արձանագրում
ՀՀ կառավարությունը ոչ միայն հեռվից, այլ նաև դեմ առ դեմ հայտարարեց, որ եվրասիական տարածաշրջանում անվտանգային մարտահրավերներ ասվածը Հայաստանի համար չունի նույն բովանդակությունը, ինչ մյուս ԱՊՀ անդամ պետությունների համար։
Կարևոր է, իհարկե։
Բայց միևնույն ժամանակ օրակարգում են մնում այդ նույն ԱՊՀ շրջանակներում և հայ-ռուսական երկկողմանի պայմանագրերով վերցրած հանձնառություններից օր առաջ հրաժարվելը, որոնք իրապես ոչ մի նշանակություն չունեն հողի վրա, ու միմիայն փոքրիկ քարեր են կոշիկի մեջ, որոնք միայն անհարմարություն են առաջացնում, ու հանդիսանում են մարդու իրավունքների ու արժանապատվության լուրջ մարտահրավերներ։
Իսկ կրեմլահպատակներն ու պուտինիստներն ինչքան ուզում են թող մտահոգվեն ու հոգեխանգարվեն, այդ թվում անձնական վիրավորանքների տեսքով․ Ձեր գնացքը վաղուց գնացել է»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց