Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով»․ Արշակ Կարապետյան

45
Այսօր, 15:00
«Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով»․ Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը՝ ներպետական վավերացման։
Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ-ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը այն ստորագրել են օգոստոսի 30-ին:
Օրենքն ասում է, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը: Ադրբեջանը, սակայն, չի էլ շտապում, նույնիսկ չի սկսել կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ գործող իշխանությունները վաղ թե ուշ պատասխան են տալու։
Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, որի համար պետք է նա և իր թիմը պատասխան տան։
«Ազգային Հպարտության տրիբունալն» օրեր առաջ փաստել էր՝ մեղադրյալ Փաշինյանը, խախտելով պետական ​​սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացնել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։
Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։
Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական ​​մարմինների բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Գործող վարչախումբը մի քանի հոդված է խախտել և անպայման պատասխան է տալու պատմության և դատարանի առջև»։

Աղբյուրը`   Արշակ Կարապետյան