Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանից հօգուտ ՄԱՄՈՒԼ․am-ի բռնագանձվել է 30 000 դրամ

59
Այսօր, 11:54
«Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանից հօգուտ ՄԱՄՈՒԼ․am-ի բռնագանձվել է 30 000 դրամ

Երեկ՝ 08.10.2024-ին, դատարանի որոշմամբ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահե Էնֆիաջյանից հօգուտ ՄԱՄՈՒԼ․am-ի բռնագանձել է 30 000 դրամ։

Հիշեցնենք, որ Վահե Էնֆիաջյանը դատական հայց էր ներկայացրել ՄԱՄՈՒԼ․am-ի դեմ՝ պնդելով, որ «Վահե Էնֆիաջյանի օգնականն առաջարկում է գումարի դիմաց գովեստներ գրել Ծառուկյանի մասին և վարկաբեկել Փաշինյանին» նյութում նշված Լիաննա Մանուկյան անունով օգնական չի ունեցել։