Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակի գումարը գողացել են
![]() Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցի ոստիկան մոտենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը Սուրբ Գայանե եկեղեցու վարդապետն է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
