Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Դոդի Գագո» մականունով հայտնի Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը դատի է տվել ՄԱՄՈՒԼ․am-ին

817
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 11:05
«Դոդի Գագո» մականունով հայտնի Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը դատի է տվել ՄԱՄՈՒԼ․am-ին

ՄԱՄՈՒԼ․am-ի խմբագրությունը ծանուցում է ստացել այն մասին, որ օլիգարխ, «Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ով չի ընդգրկվել ԲՀԿ նախընտրական ցուցակում, դատի է տվել խմբագրությանը։
Հատկանշական է, որ Վահե Էնֆիաջյանն այս գործընթացը սկսել է մոտ վեց ամիս առաջ, և, ի վերջո, երկրորդ փորձից հաջողել է մտնել դատական ընթացքի մեջ։
Բանն այն է, որ առաջին փորձի ժամանակ Էնֆիաջյանը չի վճարել 4000 դրամ պետական տուրքը, ինչի արդյունքում դատարանը վերադարձրել է գործը։
Ի վերջո, նա վճարել է պետտուրքը և գործն ընդունվել է վարույթ։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, Վահե Էնֆիաջյանի կուսակցության առաջնորդ, հանրության շրջանում «Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանն էր դատի տվել ՄԱՄՈՒԼ․am-ին, սակայն սխալ էր գրել դատարանի անունը և դատարանը հետ էր վերադարձրել գործը։
Դատարանի անունն ուղղելուց հետո Ծառուկյանը կրկին դիմել էր դատարան և մի քանի օր անց հետ վերցրել գործը։