Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի
15.07.2019թ․ որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա․Գաբրիելյան) մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ MAMUL.am լրատվական գործակալության: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ MAMUL.am-ը հրապարակել էր բացահայտող նյութեր, որոնցում ներկայացվում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում մարդկանց շահագործման, անմարդկային վերաբերմունքի, պարտադրանքների և այլ փաստեր։ Դրանք են՝ «Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով», «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» «Նիվա»-ներ, աշխատանք գոմերում, շինհրապարակներում, այգիներում. ժամանակակից ֆեոդալիզմը Ծառուկյանի «թագավորության» գազալցակայաններում» և այլն։ Հրապարակումներից հետո, Գագիկ Ծառուկյանը և նրա թիմի որոշ անդամներ, ազատ մամուլի դեմ սպառնալիք պարունակող հայտարարությունների միջոցով, փորձում էին հերքում պարտադրել MAMUL.am-ին։ Այդ կապակցությամբ, խմբագրությունը պաշտոնապես դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշ ժամանակ անց, Գագիկ Ծառուկյանը դիմեց դատարան ընդդեմ MAMUL.am-ի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Հավելենք, որ դատարանն սկզբում հետ էր վերադարձրել Ծառուկյանի հայցադիմումը, քանի որ «դատարանի անվանումը գրվել էր սխալներով»։ Ողղումից հետո միայն այն ընդունվել էր։ |
«Դավաճանություն Սահմանադրական դատարանում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4502:00«Լավրովն ասում է՝ ձեզ հետ քննարկելու բան չկա, այ անասուն կվադրոբերներ». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
4301:48«Նախկինների վերադարձը դեմոնիզացնողները հավանաբար չեն կարդում միջազգային նորություններ». Վահան Բաբայան
50Երեկ, 23:54Իսրայելը Բեյրութի բնակիչներին կոչ է արել շտապ տարհանվել
91Երեկ, 23:18Արցախի թեմի առաջնորդի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
56Երեկ, 22:48«Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու». Կարեն Վրթանեսյան
59Երեկ, 22:12