Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Ես բռնության կոչ չեմ արել․ որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ»․ Նարեկ Սամսոնյան

44
Այսօր, 12:36
«Ես բռնության կոչ չեմ արել․ որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ»․ Նարեկ Սամսոնյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը «բռնության արդարացման» գործով անփոփոխ թողեց Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ առաջին ատյանի արդարացման դատավճիռը։ Մնաց մնացածը»։

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը, որտեղ քննվում էր դատախազության վերաքննիչ բողոքը։ Սամսոնյանը մեղադրվում է բռնության կոչ տարածելու համար։ 2024թ․ մարտի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը անմեղ էր ճանաչել Սամսոնյանին, որից հետո վերաքննիչ բողոք էր ներկայացվել։

«Ես բռնության կոչ չեմ արել։ Որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ դրա համար, ես չեմ վախենում։ Ես չեմ ասում՝ ես անբասիր կյանք եմ ունենալու, երբեք օրենք չեմ խախտելու։ Բայց որ օրենք խախտեմ, պատրաստ եմ լինելու նաև պատասխան տալ։ Բայց չեմ խախտել։ Ինձ բերել, ասում են՝ դու էս ասել ես»,- նիստի ժամանակ ասել է Սամսոնյանը։

«Ես բռնության կոչ չեմ արել․ որ անելու լինեմ, կանեմ ու պատասխան կտամ»․ Նարեկ Սամսոնյան