Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի»․ Էդուարդ Շարմազանով

44
Այսօր, 12:24
«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի ու Թուրքիայի. չի լինում: Կա՛մ պիտի դառնա մեկի կինը, մեկի սիրուհին, կա՛մ էլ երկուսի սիրուհին, բայց երկուսի կինը միաժամանակ չի կարող դառնալ: Պատկերավոր եմ ասում»,- 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ 2020-ի հոկտեմբերի 10-ին Փաշինյանն ասել է, որ մեր պարտության պատճառը թուրքական բայրաքթարներն են. «Բա դու ո՞նց ես գնում քո պարտության պատճառին խնդրում, որ դառնա միջնորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրում: Դու ռուսական միջնորդությունից հրաժարվում ես, ասում՝ ուղիղ ենք բանակցում, բայց գնում ես Ալիևի մեծ ախպորը խնդրում միջնորդ դառնալ: Տրամաբանություն եթե գտնում եք՝ ասեք»,- հավելել է Շարմազանովը:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Էրդողանն ասել էր. «Հայաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»:

«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ և՛ ՌԴ-ի հետ պսակվի, և՛ Արևմուտքի»․ Էդուարդ Շարմազանով