Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

«Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին». Ոսկան Սարգսյան

51
Այսօր, 11:30
«Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին
ՀՀ կառավարությունը 2007թ․ մարտի 7-ի N384 որոշումով սահմանել է, որ բնակարանի կարիք ունեցող, երկար տարիներ ծառայած զինծառայողին պետությունը պարտավորվում է անհատույց բնակարան կամ հողատարածք տրամադրել։ Երկար տարիներ ծառայած, բնակարանի կարիք ունեցող սպաները հայտնում են, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բնակարաններ հիմնականում ստացել են պաշտոնյանները և կաշառք տվողները։ Նրանց խոսքերով՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո սայլը կարծես թե տեղից շարժվել է, բայց շուկայական գները ահավոր ցածր են հաշվել, պատճառաբանելով, որ տվյալները նոտարական գրասենյակի արխիվից են հանել։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ․ մայիսի 10-ի N 540 հրամանով որոշել է, որ մարզերում բնակարանի սպասողներին պետությունը բնակարանի գնի 100%-ն է տրամադրում, իսկ Երևանում՝ 50%-ը Երևանում 3 սենյականոց բնակարան գնելու համար պետությունը երկար տարիներ ծառայած զինծառայողին տրամադրում է մոտ 19 միլիոն դրամ, ինչը բնակարանի գնի կեսն էլ չի կազմում։ 20 և ավել տարիներ ծառայած սպաներն ասում են, որ 2020թ․ պատերազմից հետո ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություներ քչերն են գնում ուսանելու, նրանց խրախուսելու համար նորելլուկ սպաներին 3 սենյականոց են տրամադրում Երևանում, որը նրանք կարող են վարձով տալ, իսկ 20 տարի հետո սեփականաշնորհել, իսկ հին զինծառայողների ավանդն անտեսում են։
Շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին և վիճարկել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշված հրամանի անօրինականությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան