Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Վահե Էնֆիաջյանի օգնականն առաջարկում է գումարի դիմաց գովեստներ գրել Ծառուկյանի մասին և վարկաբեկել Փաշինյանին

627
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 21:55
Վահե Էնֆիաջյանի օգնականն առաջարկում է գումարի դիմաց գովեստներ գրել Ծառուկյանի մասին և վարկաբեկել Փաշինյանին

Համացանցում տարածվել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական, ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանի և ֆեսբուքյան մի օգտատիրոջ նամակագրություն:
Ըստ այդ նամակների՝ Էնֆիաջյանի օգնականը ֆեյսբուքյան օգտատիրոջը առաջարկել է գումարի դիմաց տարածել դրական հրապարակումներ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի մասին, Մանուկյանի բնորոշմամբ՝ «գրել գովեստներ ԲՀԿ-ի մասին և քննադատություններ՝ Փաշինյանի և իր թիմի մասին»:

Երբ օգտատերը հրաժարավել է առաջարկից, Լիաննա Մանուկյանը գրել է. «Դու գիտես, մենք չենք խնդրում: Հազարավոր անգործ, սոված մարդիկ կան, հաջողություն»:

Նշենք, որ Լիաննա Մանուկյանը հերքում է տարածված նամակագրությունը՝ համարելով դրանք ֆոտոշոփ և հայտարարելով, որ դա իշխանության «ֆեյքերի ձեռքի գործն է»:

Քրիստինե Հալաջյանի և Լիաննա Մանուկյանի նամակագրությունը
Քրիստինե Հալաջյանի և Լիաննա Մանուկյանի նամակագրությունը
Քրիստինե Հալաջյանի և Լիաննա Մանուկյանի նամակագրությունը
Քրիստինե Հալաջյանի և Լիաննա Մանուկյանի նամակագրությունը