«Հեզբոլլահ»-ը համաձայնել է Իսրայելի հետ զինադադարին
![]() «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ Նաիմ Ղասեմը հայտարարել է Իսրայելի հետ զինադադար կնքելու՝ խմբավորման պատրաստակամության մասին։ Դա տեղի է ունեցել երկու շաբաթվա ընթացքում իսրայելական բանակի (IDF) կողմից կազմակերպության 3 առաջնորդների լիկվիդացման ֆոնին։ Ղասեմի խոսքով՝ հրադադարի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելուց հետո կարելի է քննարկել հետագա մանրամասները և համապատասխան որոշումներ ընդունել, գրում է The Jerusalem Post-ը։ Ղասեմը նշել է նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ջանքերը խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ և աջակցություն է հայտնել իրավիճակի կարգավորման նախաձեռնություններին։ «Հեզբոլլահ»-ը նախկինում Լիբանանում հնարավոր զինադադարը կապում էր Գազայի հատվածում հրադադարի հետ, որտեղ իսրայելական բանակը գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն Ղասեմն իր վերջին հայտարարության մեջ չի հիշատակել այդ պայմանը։ Խմբի դիրքորոշման փոփոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց Թեհրանի մասնակցության։ Ըստ NDTV-ի՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում երկրի ղեկավարությանը և «Հեզբոլլահ»-ին խնդրել են դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը։ Իսրայելական հեռուստատեսության տվյալներով՝ ԱՄՆ-ն և արաբական մի քանի երկրներ գաղտնի բանակցություններ են վարում Իրանի հետ՝ մի քանի ճակատներում հրադադարի հասնելու համար։ Բանակցողները փորձում են համոզել Թեհրանին՝ ճնշում գործադրել Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Եմենի իրանամետ խմբավորումների վրա՝ զենքերը վայր դնելու համար: Աղբյուրները նաև նշում են, որ Իսրայելն սկսել է պայմաններ մշակել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունների համար: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
