«Oրական միջինում 3-4 մարդ է մահանում այս ախտորոշմամբ»․ Սիսակ Գաբրիելյան
![]() «Մասնագետները գուցե ինձնից և ձեզանից ավելի լավ կասեն, թե արդյո՞ք նման իրավիճակը կանխել ընդհանրապես աշխարհում հնարավոր է, թե ոչ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ գաբրիելյանը՝ անդրադառնալով այսօր կալանավայրում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում առկա վատ պայմաններն են գուցե նպաստել նրա մահվանը, Գաբրիելյանը նշել է․ «Ես մասնագետ չեմ, դուք բժի՞շկ եք, մասնագե՞տ եք, դուք կարո՞ղ եք ասել, ասենք, խոնավությունը տվյալ ինֆարկտի համար խթանող նախապայման է, թե ոչ․․․ Ինչքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը դժվար է նախապես իմանալ։ Ես տեղյակ եմ, որ վերջին տվյալներով, Հայաստանում մահվան այդպիսի դեպքերը շատ են։ Տարեկան մոտ 1200-1400 մարդ է մահանում ինֆարկտից։ Սա վերջին երեք տարվա տվյալներն է, այսինքն՝ մոտավորապես օրական միջինում ցավոք 3-4 չորս մարդ այս ախտորոշմամբ մահանում է։ Կալանավայրերում էլ ունենք այդպիսի դեպքեր, եթե դիտարկենք վերջին 10 տարիների վիճակագրությունը, էլի մոտ 10-ից 20 դեպք լինում է»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
