«Իրանը հնարավորության դեպքում պատրաստ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ»․ Իրանի փոխնախագահ
![]() Երևանում կայացած հայ-իրանական բարձրաստիճան հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը շարունակո՞ւմ է կարմիր գիծ լինել Իրանի համար, նշել է․ «Ես տնտեսական ոլորտի պատասխանատու եմ, քաղաքական հարցերը քաղաքական գործիչներին հարցրեք»։ Հարցին՝ Իրանը պլանավորո՞ւմ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ և եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ գնով, Իրանի փոխնախագահը պատասխանել է․ «Քաջատեղյակ եք, որ Իրանն աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եվ եթե Իրանն ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ գործընկեր, քան ՀՀ-ն է, որտեղ կարող ենք արտահանել․․․ Քննարկվել են էներգետիկ համագործակցության բոլոր ուղիները․ դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքի ոլորտին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող և թե նույնիսկ Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ապահովման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել է երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որն էլ ստորագրվեց»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
