Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Եթե տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ վերադառնային իրենց հայրենիք, հնարավոր կդառնար Արցախի փրկությունը». Հմայակ Հովհաննիսյան

41
Այսօր, 02:30
«Եթե տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ վերադառնային իրենց հայրենիք, հնարավոր կդառնար Արցախի փրկությունը». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե, անսալով իրական հայրենասերների կոչերին, Հայաստանում և արտերկրում իրենց բախտը որոնող տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19 վերադառնային Արցախ և տեր կանգնեին իրենց հարազատ հողին, եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց անձնական օրինակով ուղղորդեին նրանց այդ ճանապարհին, հնարավոր կդառնար համահայկական պոռթկումն ու Արցախի փրկությունը»։