Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Մեր վարչապետն էլ հանդիսանում է Թուրքիայի նախագահի կվադրոբերը». Ավետիք Իշխանյան

43
Երեկ, 22:12
«Մեր վարչապետն էլ հանդիսանում է Թուրքիայի նախագահի կվադրոբերը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՐԱԿԱՆՈՒՄ
Երեկ Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցրել է Հայաստանի արտգործնախարար-գործակալին․ «Հայաստանում կվադրոբերներ ունե՞ք։ Երեխաները շների պես հանդերձավորվում են: Սա ամենակարևոր նորություններից մեկն է։ Նրանք կենդանիների պես են քայլում»։ Հայաստանի արտգործնախարար-գործակալի համար անսպասելի է եղել հարցը և նա առանց մտածելու անկեղծ պատասխանել է․ «Իհարկե, ունենք։ Մեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, կառավարության բոլոր անդամները մեր վարչապետի կվադրոբերներներ են։ Այնպես որ, ձեր առջև այժմ նստած է իրական կվադրոբերներ։ Ի դեպ, մեր վարչապետն էլ իր հերթին հանդիսանում է Թուրքիայի նախագահի կվադրոբերը»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան