Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Սպառնալիքի մասին բարձրաձայն չեն խոսում, անդուլ գործում են»․ Վահրամ Աթանեսյան

52
Այսօր, 17:18
«Սպառնալիքի մասին բարձրաձայն չեն խոսում, անդուլ գործում են»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյանն գրառումը․ «Եթե որևէ մեկին թվում է, թե խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական նախապատրաստությունների մասին՝ կարող է միջազգային աջակցություն ապահովել, ապա նա, մեղմ ասած, գերագնահատում է ինչ-որ երկրի կամ ՄԱԿ-ի «մարդասիրությունը»: Այդպես էր նաև այն ժամանակ, երբ Ստեփանակերտում ով չէր ծուլանում՝ խոսում էր էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին: Սպառնալիքից բարձրաձայն չեն խոսում, անդուլ գործում են, որպեսզի կամ չեզոքացնեն, կամ հարկ եղած պահին դիմագրավեն և պատասխանեն շատ ցավոտ հարվածներով: Այլ տարբերակ չկա»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան