Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

«Արդյո՞ք տեղին է տասնյակից ավելի աշխատակիցներով մտնել դասարան»․ Հասմիկ Հակոբյան

51
Այսօր, 16:18
«Արդյո՞ք տեղին է տասնյակից ավելի աշխատակիցներով մտնել դասարան»․ Հասմիկ Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ համացանցում հայտնված տեսանյութը տեսա, թե ինչպես են տասնյակ դիմակավորված աշխատակիցներ ձերբակալում դպրոցի ուսուցչին: Իհարկե դատապարտելի է նրան վերագրվող մեղադրանքը (անառակաբարո արարք կատարելը), և միգուցե շատերը կցանկանային ավելի կոշտ միջոցառում տեսնել մեղադրյալի նկատմամբ: Սակայն, արդյո՞ք տեղին է դիմակավորված տասնյակից ավելի աշխատակիցներով դասընթացի ժամանակ մտնել դասարան, ուսուցչին գետնին տապալել սաների աչքի առաջ... տարբեր ահազանգեր եմ ստանում, որ երեխաներն ահաբեկված են:
Հուսամ նաև այս դրվագով պարզաբանում կլինի և առավելագույնս կպահպանվի բռնության ենթարկված անչափահասի գաղտնիությունը»:

Աղբյուրը`   Հասմիկ Հակոբյան