Սյունիքում եղբայրների են ծեծել, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
![]() Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են, իսկ դեպքի վայրում էլ պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
