Պարզվել է ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
![]() Պարզվել է հոկտեմբերի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Հակոբ Թումանյանը։ Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի 45-ամյա Հակոբ Բեգունցը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Սամվել Մ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մայա Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հ. Թումանյանն ու մյուս ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մարտունի Ավետիսյանը, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վալերիկ Քոչարյանը, Տավուշի մարզի բնակիչ 69-ամյա Յուրի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Դիանա Բարսեղյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Վարդուհի Ադամյանի դին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
