«Հատվել է ևս մեկ կարմիր գիծ». Իսրայելը հարվածել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ կենտրոնակայանին
![]() Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի բազաները, որոնք տեղակայված են երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին, հայտնվել են իսրայելական զինվորականների կրակի տակ։ Ինդոնեզիայի զորախմբի երկու խաղաղապահ վիրավորվել է։ Գնդակոծության են ենթարկվել իտալական 2 և Ինդոնեզիայի հսկողության տակ գտնվող 1 բազա։ Իտալացի զինվորականները չեն տուժել։ Դիրքերն առանձնապես չեն տուժել, քանի որ հրետակոծությունն իրականացվել է նրանց շրջապատող առարկաների, մասնավորապես՝ արտաքին հսկողության տեսախցիկների վրա։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի բազայի վրա հարվածը և բողոք է հայտնել Թել Ավիվին։ «Իտալիայի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելի իշխանություններին և վճռականորեն հայտարարել, որ այն, ինչ կատարվում է ՅՈՒՆԻՖԻԼ կոնտինգենտի բազայի մոտ, անընդունելի է»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս առիթով պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն զրույցի է կանչել Իտալիայում Իսրայելի դեսպանին։ Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ իսրայելական կողմից երաշխիքներ է ստացել, որ խաղաղապահ կոնտինգենտը, որի կազմում ընդգրկված է մոտ 1000 իտալացի, ապահովվելու է անվտանգության երաշխիքներով։ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ոչ մի արդարացում չկա իսրայելական բանակի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծման համար, ևս մեկ կարմիր գիծ է հատվել։ «Լիբանանում վտանգավոր կերպով հատվել է ևս մեկ կարմիր գիծ, երբ իսրայելական ուժերը կրակում են ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ, որոնց դիրքերը հայտնի էին: Մենք դատապարտում ենք այս անընդունելի արարքը, որի համար ոչ մի արդարացում չի կարող լինել»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter): |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
