Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
![]() «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա՝ դառնալով վերջին հարյուրամյակի ամենաավերիչ փոթորիկներից մեկը: Ժամում գրեթե 300 կիլոմետր արագության հասնող քամիները երեք միլիոն մարդու թողել են առանց էլեկտրականության։ Իշխանությունները հայտնել են առաջին զոհերի մասին և հայտարարել, որ տարհանվել է 6 միլիոն բնակիչ: Թամփայի քաղաքապետ Ջեյն Քաստորը շատ խիստ նախազգուշացում է արել. նա կոչ է արել բոլոր բնակիչներին լքել տարհանման գոտիները՝ ասելով, որ քաղաքում մնալը մահացու վտանգ է պարունակում։ Օդերևութաբաններն ասում են, որ փոթորիկը հսկայական վնաս է պատճառում, որը համեմատելի է «Քաթրինա»-ի կամ «Մարիա»-ի նման փոթորիկների հետ: «Միլթոն» փոթորիկի բացառիկ ուժն այն է, որ այն կարող է բազմաթիվ տորնադոներ առաջացնել: «Միլթոն» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղը կարող է ունենալ տարբեր ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ռիսկերն ու սպառնալիքները: Ափամերձ շրջաններում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 3-4,5 մետրով։ Դա պայմանավորված է նրանով, որ փոթորկի ուժեղ քամիները ջուրը մղում են դեպի ափ՝ առաջացնելով կտրուկ վերելք։ Ակնկալվում է, որ կհեղեղվեն ցածրադիր վայրերը, հատկապես Թամպա Բեյի տարածքում: Հարկ է նշել, որ փոթորիկները հաճախ ուղեկցվում են ինտենսիվ տեղումներով: Այս դեպքում «Միլթոն»-ը կարող է բերել մինչև 350 մմ անձրև։ ![]() ![]() ![]() |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24



