Գիտնականները վերջնական պատասխան են տվել հարցին` որտեղից է ծագել COVID-19-ը
![]() COVID-19 համաճարակի սկզբից ի վեր կատաղի բանավեճերը շարունակվում են. որտեղի՞ց է հայտնվել այս վիրուսը: Դրա արհեստական ծագման տեսության օգտին արդեն բազմաթիվ փաստարկներ են ներկայացվել՝ այն բուծվել է Ուհանի գաղտնի լաբորատորիայում, կամ նախագծվել է ամերիկացիների կողմից... Cell գիտական ամսագրում հրապարակված նոր հոդվածը համոզիչ ապացույցներ է տալիս այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսն ինքնաբերաբար առաջացել է Ուհանի շուկայում, որտեղ մի շարք տարբեր կենդանիներ են պահվել վանդակներում: Այսպիսով, ոչ ոք ոչինչ չի ստեղծել: Լավագույն կենսատեխնոլոգը, ինչպես հաճախ է պատահում, բնությունն է։ «Ենոտանման շներն, օրինակ, միանշանակ SARS-CoV-2 կորոնավիրուսի կրողներ են։ Եվ ոչ միայն նրանք։ Շուկայի այն հատվածում, որտեղ շատ վիրուս կա, կան բազմաթիվ պոտենցիալ վարակիչ կենդանիներ։ Ո՞վ կմտածեր»,- նշում է Պանչինը։ Աշխատության հեղինակները հիշեցնում են, որ COVID-19-ով ամենավաղ վարակները հայտնաբերվել են նրանց մոտ, ովքեր աշխատել կամ այցելել են ծովամթերքի այս շուկա։ COVID-19-ի վաղ դեպքերի հետահայաց վերանայումը հայտնաբերել է 2019 թվականի դեկտեմբերին հիվանդության հաստատմամբ 174 հիվանդի, որոնց 32%-ը եղել է այդ շուկայում: Հիվանդները, ովքեր շուկայում չեն աշխատել, ինչպես պարզվել է, մոտ են ապրել շուկային։ Բացի այդ, Covid-ից մահացության մեծաքանակ դեպքեր առաջին անգամ գրանցվել են Հուանան շուկայի շրջակա քաղաքներում: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
