Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել». Հայկ Մարության

45
Երեկ, 23:06
«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանըը հարցազրույց է տվել Factor TV-ին՝ ասելով, որ պետության լրջագույն խնդիրներն են դրդել որոշում կայացնել՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, ապա մեր քաղաքական ուժը՝ «Նոր ուժ», տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը, այսինքն, այսօրվա կառավարության ՕԳԳ-ն շատ փոքր է»,- ասել է Մարությանը։

Հարցին՝ արդյո՞ք 2018-ին առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության ինքը քաղաքական կարիերա կունենար, Մարությանն ասաց. «Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենալ, այս դեպքում լրիվ հակառակն է եղել՝ այն առումով, որ ես և իմ աջակիցները, ընկերները միացել ենք, այսինքն՝ փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանը»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել». Հայկ Մարության