«Ոտքով էլ կտրորեմ, մտքով էլ կտրորեմ...». «Դուք հո գողակա՞ն չեք». բանավեճ Բագրատ Սրբազանի և Պետրոս Ղազարյանի միջև
![]() «Հանրային հեռուստաընկերության» տաղավարում իր ուղերձից հետո Բագրատ Սրբազանն, ինչպես և պայմանավորվածությունն էր, մասնակցեց Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին: Հենց սկզբից զրուցակիցներն, իրար ընդհատելով, վիճեցին ու հերքեցին միմյանց: Պետրոս Ղազարյանը հարց տվեց. -Դուք ոստիկանապետին ասացիք՝ սատկացնելու եք, դա հոգևորականի՞ խոսք է: Սրբազանը պատասխանեց. -Նախ ես չեմ ասել՝ սատկացնելու եմ, ես ասել եմ՝ տրորելու եմ, նա իրեն ամենավերջին խուլիգանի պես է պահել, մարդկանց վրա արգելված զենք է կիրառել: ...Ոտքով էլ կտրորեմ, մտքով էլ կտրորեմ, բոլոր առումներով էլ կտրորեմ: -Դուք հո գողական չեք, բա օրենքի երկիր եք ուզում կառուցել: -Խուլիգանին խուլիգանություն է հասնում: Ինքն ավելորդ տեղը սադրեց, երբ ես իր կողքով անցնում էի: Նա ավելորդ հայտարարություն արեց և դրա պատասխանն էլ ստացավ ու ստանալու է միշտ: Նա իրեն պահել է տրորվողի պես, ասել եմ՝ տրորել: Թող իրեն հանգիստ պահի, հանգիստ էլ կմնա,- ասաց Բագրատ Սրբազանը: |

Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան
2321:36
Ադրբեջանցիները վնասել են բռնազավթված Արցախի Տոնաշենի սուրբ ամենափրկիչը վանքը (լուսանկար)
4321:18
Արշակ սրբազանին կալանավորելու գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
5721:00
«Ի՞նչ անել». Տեր Զաքարիա քահանա Անանյան
6920:36
«Իլհամ Ալիևն առնվազն պետք է Նիկոլի նման մտածի, որ Արծվաշենը վերադարձնի Հայաստանին». Արա Պողոսյան
5520:18
Կատաղի մարտեր են մղվում Պոկրովսկի և Միրնոգրադի համար (տեսանյութ)
8820:15
