Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

Ինչպե՞ս է Կոտայքի մարզպետի կինը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում․  «Ժողովուրդ»

68
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 08:54
Ինչպե՞ս է Կոտայքի մարզպետի կինը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում․  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզպետի կնոջ՝ Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ևս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։
Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որևէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես ևս չի կարող միաժամանակ աշխատել չորս տարբեր աշխարհագրական գոտիներում։

Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք, որ նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում:

Վերջինս հորդորեց, որ մեր տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում:

Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «պայմանագրով՝ չէ, կարծեմ՝ պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:

Սահակյանը ասաց, որ մանրամասն չի տիրապետում հարցին, սակայն հավաստիացրեց, որ իր կնոջ գործում օրենքի խախտում չկա»: