Նավալնիի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ շաբաթվա վերջին
![]() Փետրվարի 16-ին գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիին հանրային հրաժեշտը նախատեսվում է անցկացնել այս շաբաթվա վերջին, այսինքն՝ մարտի 1-ից առաջ։ Այս մասին ասվում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի հայտարարության մեջ։ Ալեքսեյ Նավալնիի մարմինը նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային է հանձնվել քաղաքական գործչի մահից հետո իններորդ օրը՝ փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ճնշում չի գործադրել Ալեքսեյ Նավալնիի մոր վրա՝ կապված նրա առաջիկա հուղարկավորության հետ։ Բացի այդ, Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մարմնի արտահանձնման մասին որոշում չի կայացրել, քանի որ «պետության ղեկավարը ոչ մի կերպ չի կարգավորում այդ հարցերը»։ Ավելի վաղ գրել էինք, որ Նավալնիի մորն ստիպում են հուղարկավորությունն անցկացնել առանց հանրային հրաժեշտի: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
