Նավալնիի մարմինը հանձնել են մորը` մի պայմանով
2449
Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 21:54
![]() Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել են նրա մորը՝ Լյդումիլա Նավալնիին, հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։ «Ալեքսեյի մարմինը հանձնել են մորը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նման պահանջ էին բարձրաձայնում մեզ հետ միասին։ Առայժմ Լյուդմիլա Իվանովնան Սալեխարդում է։ Առջևում դեռ թաղումն է։ Չգիտեմ, իշխանությունները մեզ կխանգարե՞ն այն իրականացնել այնպես, ինչպես ցանկանում է ընտանիքը և ինչին արժանի է Ալեքսեյը»,- գրել է խոսնակն ու նշել, որ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։ Ըստ խոսնակի՝ քննիչներն Ալեկսեյի մոր առջև պահանջ են դրել, որ Նավալնուն հուղարկավորեն գաղտնի։ «Ալեկսեյի մորը զանգել է քննիչն ու ուլտիմատում դրել։ Կամ երեք ժամվա ընթացքում կհամաձայնի գաղտնի թաղմանը՝ առանց հանրային հրաժեշտի, կամ Ալեկսեյին կթաղեն գաղութում»,- ասել է նա։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
