«Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից». Պեսկովը պատասխանել է Փաշինյանին
![]() Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության կողմից օգագործվող «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից: Նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել: Կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել»։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում Փաշինյանն ասել էր․ «Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
