«Ե՛վ լավ լուրեր ունենք, և՛ վատ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին, նշել․ «Ե՛վ լավ լուրեր ունենք, և՛ վատ։ Լավ լուրն այն է, որ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով ու հաճախ չենք հասկանում իրար, սրա համար իհարկե կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտն ու կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ»,- ասել է վարչապետը։ «Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- հավելել է Փաշինյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
