Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել
330
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 00:48
![]() Երևանի «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆուտբոլային հանրությունից ներողություն է խնդրել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ վիճաբանության համար, հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը։ «Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր: Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում: «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյան»։ Աղբյուրը` «Նոայի» մամուլի ծառայություն |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
