Ամեն ինչ արվեց՝ մեզ տիտղոսից զրկելու համար. «Շիրակ» ակումբ
![]() «Շիրակ» սպորտային ակումբի հայտարարությունը. «Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրոգավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»: Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ: Աղբյուրը` «Շիրակ» ՍԱ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
