Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. ունենք ևս 4 բրոնզե մեդալ
![]() Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը: Նա կիսաեզրափակչում ուժերը չափել է Իտալիայի ներկայացուցչի հետ և 3-4 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ արժանանալով բրոնզե մեդալին: Կիսաեզրափակչի իրենց մենամարտերն են անցկացրել նաև 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը: 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն ուժերն է չափել ռումինացի Նիջու Տուդորոյի հետ և 2:5 հաշվով վիճելի պարտություն է կրել, ինչի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: Ռումինացին դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար, գրում է «Արմսպորտ»-ը: Բաբլումյանն ուժերն է չափել ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ և երեք ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ 0-5 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով երրորդ մրցանակին: Միսկարյանը մրցել է հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ. առաջին ռաունդն ավարտվել է մրցակցի, իսկ երկրորդ ռաունդը՝ հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Վճռորոշ՝ երրորդ ռաունդն, անցել է բավական լարված պայքարում և ավարտվել հունգարացու հաղթանակով՝ 5-2 հաշվով: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
