Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել
![]() Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարություն է տարածել: «Ես ստիպված էի մեկ գիշերվա ընթացքում ծայրահեղ դժվար որոշում կայացնել, բայց պարտավորված եմ դա անել Նոր Հարավային Ուելսի բնակիչների նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի և վարչապետի պաշտոնի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»,- նշել է Բերեջիկլյանը: Նա հավելել է, որ Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը հայտարարություն կտարածի՝ հաղորդելով, որ հետաքննում է իր վերաբերյալ արված մեղադրանքները՝ Վագգա Վագգայի նախկին անդամին առնչվող հարցերի վերաբերյալ: «Ես հստակ հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ամենաբարձր աստիճանի ազնվությամբ: Պատմությունը ցույց կտա, որ ես միշտ կատարել եմ իմ պարտականություններն՝ ի շահ Նոր Հարավային Ուելսի այն մարդկանց, ում ես արտոնություն եմ ունեցել ծառայել»,- ասել է Բերեջիկլյանը: Նա հիշեցրել է՝ բազմիցս ասել է, որ եթե իր նախարարներից որևէ մեկը մեղադրվի այնպիսի բաներում, որոնք կհետաքննվեն իրավապահների կողմից, ապա պետք է գործունեությունը դադարեցնի՝ մինչև նախաքննության ավարտը: Բերեջիկլյանը շեշտել է, որ այդ նույն չափանիշը պետք է կիրառվի նաև իր համար՝ որպես վարչապետ: «Ինձ համար ցավալի է հայտարարել, որ այլընտրանք չունեմ, քան վարչապետի պաշտոնից հրաժարական տալը»,- ասել է նա: |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
