ԱՀ ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախում առկա հումանիտար խնդիրները
![]() Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։ Այնուհետև Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց և հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։ Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին և խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։ ![]() |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30

