Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Թալիբան»-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

750
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 12:12
«Թալիբան»-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ՌՕՈւ-ն ավիահարվածներ էին հասցրել «Թալիբան»-ի ուղղությամբ: Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել է ավելի քան 200 թալիբ:

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորն Աֆղանստանի իշխանություններն են:

«Թալիբան»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ վերահսկողության տակ է վերցրել Քունդուզ և Սարի-Փուլ նահանգները, ինչպես նաև Թահար նահանգի վարչական կենտրոնը: