Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
![]() ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆն ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզ ներխուժելու կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն, ինչպես հաղորդվեց, ներխուժել են Հայաստանի տարածք։ Եթե ճիշտ է, ապա դա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա մարդկային զոհերի: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն ընդունի, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դրդեց ռազմական սրման՝ նոր պատերազմի վտանգով։ Ես կապ եմ հաստատել Բայդենի վարչակազմի հետ և կոչ արել ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- գրել է Շիֆն իր էջում։ |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
