Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու ժամկետի մասին
![]() «Բանակցությունների շրջանն ավարտվել է, և առաջիկայում կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու պատվաստանյութը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ակնկալվում է մարտից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Նախարարը հայտնեց, որ որոշվել են ռիսկային խմբերը, և, ըստ այդ հրամանի, ռիսկային խմբերում ներգրաված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն: Դիտարկմանը, որ տարբեր երկրներ նախընտրում են ռուսական պատվաստանյութերը, իսկ Հայաստանը ներկրում է անգլիականը, նախարարն ասաց. «Նախ Հայաստանը դեռ ոչ մի բան չի ներկրել, մենք աշխատում ենք մի քանի հարթակներում՝ ունենալու համար լավագույն տարբերակները և ոչ թե մեկը, որպեսզի ապահովենք մեր բնակչությանը հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով: Հարցին, թե ո՞ր պատվաստանյութով կգերադասեր պատվաստվել նախարարը, վերջինը պատասխանեց՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ: Ավանեսյանը նշեց նաև, որ Հայաստանում պատվաստումները բացառապես կամավոր բնույթ են կրելու: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
