Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ում 2 օր շարունակ կորոնավիրուսի նոր դեպքերի ցածր ցուցանիշ է գրանցվում

1156
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 14:20
ՌԴ-ում 2 օր շարունակ կորոնավիրուսի նոր դեպքերի ցածր ցուցանիշ է գրանցվում

Ռուսաստանի 85 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր 6 852 դեպք է գրանցվել, մահացել է 188 մարդ․ վարակվածների թիվը հասնում է 627 646-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է Интерфакс-ը:
Հիվանդության օրական աճի ամենացածր տեմպերը գրանցվել են՝ Մոսկվայում (0,3%), Հյուսիսային Օսիայում (0,6%), Մերձմոսկվայում (0,7%), Կալինինգրադի մարզում և Չեչնիայում (յուրաքանչյուրը՝ 0,8%):
Նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է (750), Մերձմոսկվայում (366) և Իրկուտսկի մարզում (237):