Մանկատան ու թերապիայի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում
![]() «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Մայրի» խորագիրը կրող զարդերի և ձևավորման պարագաների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի և Խարբերդի մասնագիտացված մանկատան մտավոր առանձնահատկություններ ունեցող սաների աշխատանքները: «Շնորհակալ ենք «Մայրի» կենտրոնին նմանօրինակ դրական միջավայրի համար: Ողջունելի է, որ ձեր շնորհիվ շատ երեխաներ հնարավորություն են ունենում արվեստի միջոցով ընտրել աշխարհընկալման բարդ, բայց յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհը՝ զարգացնելով իրենց գեղագիտական ճաշակը»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը: Միջոցառմանը կենտրոնի սաները հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով: «Մայրի» ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2014 թվականին, որի նպատակն է ստեղծել հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների համար սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոն: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42










