«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները». ՀՀ վարչապետ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կրկին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բնապահպանական խնդիրներին այլև՝ տնտեսական ռիսկերին և պետության անվտանգությանը: «Ենթադրեք ասում ենք՝ ուղղակի թույլ չենք տալու որ շահագործվի՝ բնապահապանական խնիրներից ելնելով: Շատ պարզ հարց է ծագում. ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս որ Զանգեզուրի կամ Թեղուտի հանքը շահագործվի. արդյոք դրանք գործո՞ւմ են բոլոր ստանդարտներով: Խնդիր կարող է առաջանալ, որ ցուցաբերում ենք խտրական մուտեցումներ Ամուլսարի դեպքում»,-նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ չի կարելի արհամարհել երկրի տնտեսության և արտաքին անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ բնապահպանական ռիսկերը: «Հիմա անում եմ առաջարկները, թե մենք այս իրավիճակը ոնց կառավարենք և ոնց դուրս գանք իրավիճակից. առաջինը՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել պաշտոնապես որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Եթե ճանապարհը բաց լինի, «Լիդիան»-ի շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ, միևնույն է, չեն սկսվի՝ եղանակային պայմաններից ելնելով: Մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվածության բոլորիս հարցերի պատասխանները ստանալ: Այդ ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պրոբլեմներ է առաջ բերում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,-ընդգծեց նա: Եթերի ընթացքում վարչապետը նշեց նաև, որ հանձնարարական է տվել Բնապահպանության տեսչական մամնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ ստանալու համար Շրջակա միջավայրի նախարարության հարցերի պատասխանները: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24