Չորս շախմատիստներ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են
![]() Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 3-րդ տուրը: 2-րդ տուրից հետո առաջատարների շարքում գտնվող 17 շախմատիստներից միայն 4-ին՝ Վլադիմիր Օնիշչուկին, Վահե Բաղդասարյանին, Հովիկ Հայրապետյանին և Հայկ Վարդանյանին, հաջողվեց հաղթանակներ տոնել: Այսպիսով 3-րդ տուրից հետո հենց այս շախմատիստներն են 3-ական միավորով գլխավորում աղյուսակը: 14 շախմատիստ առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստերներ, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Հիշեցնենք նաև, որ Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
