ՀՖՖ-ն որակազրկել և տուգանել է «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին
![]() Այսօր ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նիստի ընթացքում նշանակվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի՝ «Լոռի»-«Փյունիկ» խաղից հետո դաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի համար կողմերի պատիժը: Որոշման արդյունքում «Լոռի»-ի երկու ֆուտբոլիստ, ինչպես նաև բժիշկը, և «Փյունիկ»-ի երկու ֆուտբոլիստ որակազրկվել են, իսկ ակումբները տուգանվել են: «Լոռի»-ի ֆուտբոլիստներ Արսեն Սիուկաևն ու Իկեչուկվու Նվանին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու և մրցակցին բռունցքով հարվածելու համար որակազրկվել են 5-ական խաղով, իսկ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 200 հազար դրամով: «Լոռի ՖԱ»-ի բժիշկ Հովսեփ Պետրոսյանը ևս մասնակցել է ծեծկռտուքին ու քարով հարվածել է մրցակցին. Հովսեփյանը որակազրկվել է 2 խաղով, իսկ նրա այս պահվածքի համար ակումբը տուգանվել է 50 հազար դրամով: «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը մրցակցին քարով հարվածելու համար դարձյալ որակազրկվել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Մրցակցին ոտքով հարվածելու համար որակազրկվել է «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Մոհամեդ Կոնատեն՝ 5 խաղով. ակումբը դարձյալ տուգանվել է 100 հազար դրամով: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
