Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Այսօր Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է

112
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 16:20
Այսօր Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդը կդառնար 63 տարեկան։

Յուրիկ Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին՝ Լենինականում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ Սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Մահացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 13-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։