«Մեր ֆուտբոլիստները վերածվել էին տախտակե արձանիկների»․ Անդրանիկ Թևանյան
![]() «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակասական զգացողություններ առաջացնող խաղ։ Լավ է, որ մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեցին Հունաստանի հավաքականին ու տեսական հնարավորություն ստացան դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, բայց վատ է, որ գնդակը դարպասապահի ձեռքերին դիպչելուց հետո գոլ ենք «ուտում»։ Դե իսկ «կերած» երկրորդ գոլի ժամանակ մեր պաշտպանական գծի ֆուտբոլիստները վերածվել էին տախտակե արձանիկների, ինչպիսին որ օգտագործվում է մարզումների ժամանակ՝ դիմադրության իմիտացիա ապահովելու համար։ Ամեն դեպքում շնորհավորենք մերոնց ու սպասենք նոր հաղթանակների։ Հ.Գ. Եթե Կամո Հովհաննիսյանը տակտիկապես գրագետ ու սառնասիրտ խաղա, ինչպես նաև մտածի այնպես, ինչպես վազում է, կարծում եմ՝ բոլոր տվյալներն ունի՝ եվրոպական մակարդակի ակումբներում խաղալու։ Համենայնդեպս երեկ նա պաշտպանության եզրում լավ էր նայվում (չհաշված մեկ–երկու «լյափսուսը»)։ Նաև նրա գոլային փոխանցումն էր լավը»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
